Idram logo

Գործընկերների տեխնիկական աջակցման և ուսուցման մասնագետ /Լոռի, Տավուշ/

Idram

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«Իդրամ» ՍՊ ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձր զգացում և հաղորդակցման և տեխնիկական հմտություններ ունեցող անձի, ով կիրականացնի ինչպես գործընկերների տեխնիկական աջակցումը, այնպես էլ ընկերության ծրագրի և մատուցվող ծառայություններից օգտվելու կանոնների վերաբերյալ կորպորատիվ հաճախորդների անձնակազմի ուսուցում։ Աշխատանքային պարտականություններ Ընկերության ծրագրի և մատուցվող ծառայություններից օգտվելու կանոնների վերաբերյալ կորպորատիվ հաճախորդների անձնակազմի ուսուցում, Ինտեգրված ծրագրերի լուծումներից օգտվելու կանոնների վերաբերյալ կորպորատիվ հաճախորդների անձնակազմի ուսուցում, Գործընկերների մոտ ընկերության վճարման համակարգի առկայությունը հավաստող փոքրիկ աֆիշաների /սթիքերների/ տեղադրում, Անհրաժեշտության դեպքում, մերչնդայզինգի կազմակերպում տվյալ գործընկերոջ մոտ Նոր գործընկեր կետերի տեխնիկական միացման կազմակերպում Տեխնիկական խնդիրների պատճառների բացահայտում և դրանց լուծում Անհրաժեշտության դեպքում կամ հեռավար տարբերակով կամ գործընկեր կազմակերպություն այցելությամբ, ծրագրի գործունակության թեստավորում, ստուգում, խնդիրների լուծում Տեխնիկական աջակցման և ուսուցման բաժնի ղեկավարին կ ատարված աշխատանքների վերաբերյալ օրական , շաբաթական և ամսական կտրվածքով հաշվետվությունների ներկայացում Կազմակերպչական անհրաժեշտ գործառույթների իրականացում համատեղ մարքեթինգային նախագծերում Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ Բարձրագույն կրթություն Համակարգչային գիտելիքներ Տեխնիկական հմտություններ (համակարգչային գիտելիքներ, նոր ծրագրերը արագ սովորելու հմտություններ) Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն։ Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում Հաղորդակցման հմտություններ

More jobs at Idram

See all openings at Idram

More jobs in Yerevan

See all open roles at Idram or explore thousands more companies on TheJobsMap.