Idram logo

Գործադիր մարմնի օգնական

Idram

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կազմակերպել և համակարգել Գործադիր մարմնի աշխատանքային օրակարգը, հանդիպումները, խորհրդակցությունները և միջոցառումները, Ապահովել Գործադիր մարմնի հանդիպումների, ժողովների և այլ աշխատանքային միջոցառումների նախապատրաստումն ու անցկացումը, Տեղեկացնել համապատասխան ստորաբաժանումներին և աշխատակիցներին Գործադիր մարմնի հանձնարարականների, հանդիպումների և այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ, Հավաքագրել, համակարգել և նախապատրաստել Գործադիր մարմնի ներկայացվող նյութերը, հաշվետվությունները և այլ փաստաթղթերը, Ստուգել ներկայացվող փաստաթղթերի ամբողջականությունը, ճշտությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին, Կազմել և վարել Գործադիր մարմնի պաշտոնական և գործարար նամակագրությունը, Կազմակերպել և համակարգել ներքին և արտաքին շահակիցների հետ հաղորդակցությունը, Ապահովել հանդիպումների օրակարգերի կազմումը, մասնակիցների ծանուցումը և անհրաժեշտ նյութերի տրամադրումը, Ապահովել Գործադիր մարմնի կողմից տրված հանձնարարականների փոխանցումը պատասխանատու աշխատակիցներին և ստորաբաժանումներին, Հետևել հանձնարարականների կատարման ընթացքին և սահմանված ժամկետներում դրանց իրականացմանը, Համակարգել Գործադիր մարմնի գործուղումների կազմակերպման գործընթացը, ներառյալ ճանապարհորդությունների, կեցության և հանդիպումների պլանավորումը, Ապահովել Գործադիր մարմնի փաստաթղթերի, նամակագրության և այլ նյութերի պատշաճ պահպանումն ու արխիվացումը, Ապահովել գաղտնի տեղեկատվության պահպանությունը և դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրականացումը, Համակարգել Գործադիր մարմնի և ընկերության ստորաբաժանումների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, Աջակցել ընկերության ռազմավարական նախաձեռնությունների, նախագծերի և միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, Կազմակերպել և համակարգել ղեկավարության մասնակցությունը ներքին և արտաքին հանդիպումներին, համաժողովներին և այլ միջոցառումներին, Կազմել հանդիպումների, ժողովների և խորհրդակցությունների արձանագրությունները և ապահովել դրանց պատշաճ շրջանառությունը, Կատարել Գործադիր մարմնի կողմից տրված լրացուցիչ հանձնարարությունները։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն, Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ Executive Assistant, Office Manager կամ նմանատիպ պաշտոնում, Ֆինանսական, տեխնոլոգիական կամ ֆինթեք ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն, Գործարար նամակագրության և փաստաթղթաշրջանառության կանոնների իմացություն, Microsoft Office փաթեթի (Word, Excel, PowerPoint, Outlook) գերազանց իմացություն, Կազմակերպչական և պլանավորման գերազանց հմտություններ, Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի առաջադրանքների հետ աշխատելու ունակություն, Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն, Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն, Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ, Սեղմ ժամկետներում և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն, Նախաձեռնողականություն և ճկունություն Թիմային աշխատանքի և տարբեր շահակիցների հետ արդյունավետ համագործակցության կարողություն։

More jobs at Idram

See all openings at Idram

More jobs in Yerevan

See all open roles at Idram or explore thousands more companies on TheJobsMap.