Job description
ՔՈ ԴԵՐԸ Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ և փորձառու մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի (ժամանակավոր/փոխարինող) դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․ Լոգոպեդական միջամտություններ (80%) Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։ Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։ Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։ Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։ Կրթություն և իրազեկում (10%) Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողների համար լոգոպեդական աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով։ Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։ Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ ծնողների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների աշխատակիցների, ավագ դպրոցի աշակերտների համար։ Համագործակցություն (10%) Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ առավելագույն արդյունքի հասնելու համար։ Սերտորեն համագործակցել համայնքների կրթական և առողջապահական հաստատությունների հետ: ՔՈ ԹԻՄԸ Լոգոպեդի դերը ստանձնելով միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ ԴՈՒ Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք) Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և որպես լոգոպեդ ավելի քան հինգ տարվա փորձ։ Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր: Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությանը։ ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն) Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ։ Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։ Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։ Վերլուծել և աշխատել տվյալների հետ։ Պատասխանատվությամբ և պարտաճանաչորեն հետևել վերջնաժամկետներին։ Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։ ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք) Փոփոխության ջատագով, Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող, Բաց նորարարության համար և ինքնաքննադատ, Պատասխանատու և հաշվետու, Մեդիագրագետ, Շարունակական կրթության գաղափարի կրող։ ՄԵՆՔ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.
-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում.
բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ Վերջնաժամկետը՝ 2026թ․-ի սեպտեմբերի 27- ի օրվա ավարտն է։
More jobs at Coaf
Թվային հաղորդակցության մասնագետ
Coaf· YerevanՍմարթ Ավանի Հյուրերի Սպասարկման ԵՒ Գործառնությունների Մասնագետ/ Smart Campus Guest Services & Operations Specialist
Coaf· Vahagni, LoriՊահեստի և Գույքի Պատասխանատու
Coaf· Debet, LoriDentist (Oral hygiene specialist)/ Ստոմատոլոգ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)
Coaf· Myasnikyan, ArmavirԽոհարարական թիմի անդամներ / Culinary Team Members / Кулинарный персонал
Coaf· Debet, Lori