Job description
Եթե դու պատասխանատու, կազմակերպված և գործունյա մասնագետ ես, սիրում ես կարգուկանոն, արագ նկատում ես առաջացող խնդիրները, ուշադիր ես և կարողանում ես արդյունավետ համագործակցել տարբեր թիմերի հետ, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ ավանի Պահեստի և գույքի պատասխանատուի դերը հենց քեզ համար է։ Այս դերում դու պատասխանատու կլինես ՍՄԱՐԹ ավանի պահեստային տնտեսության սահուն կազմակերպման, գույքի և սարքավորումների հաշվառման ու պատշաճ պահպանման, ինչպես նաև ՍՄԱՐԹ ավանի տարածքների, գույքի և տեխնիկական միջոցների ընդհանուր վիճակի մշտադիտարկման համար։ Հիմնական պարտականություններ Կազմակերպել և իրականացնել պահեստի ամենօրյա աշխատանքը։ Ընդունել, տեղաբաշխել, պահպանել և տրամադրել գույքը, սարքավորումները և նյութերը։ Վարել գույքի և նյութերի մուտքի, ելքի, վերադարձի և մնացորդների հաշվառումը։ Հետևել պահեստային տարածքի կարգուկանոնին և գույքի պահպանման պայմաններին։ Մասնակցել գույքագրման աշխատանքներին։ Հետևել սպառվող նյութերի և անհրաժեշտ պարագաների մնացորդներին։ Ապահովել միջոցառումների և աշխատանքային գործընթացների համար անհրաժեշտ գույքի տրամադրումն ու վերադարձը։ Պարբերաբար հետևել ՍՄԱՐԹ ավանի շենքերի, տարածքների, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների տեսանելի վիճակին։ Հայտնաբերված անսարքությունների, վնասվածքների կամ անվտանգության ռիսկերի մասին ժամանակին տեղեկացնել համապատասխան պատասխանատուներին։ Իր մասնագիտական կարողությունների շրջանակում իրականացնել պարզ և փոքրածավալ տեխնիկական աշխատանքներ։ Համագործակցել ՔՈԱՖ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ պահեստավորման, գնումների, վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների շրջանակում։ Պահանջվող որակավորումներ Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։ Պահեստային տնտեսության, գույքի կառավարման, տեխնիկական սպասարկման կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։ Գույքի և նյութերի հաշվառման սկզբունքների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։ Պարզ տեխնիկական խնդիրների հայտնաբերման և գնահատման կարողություն։ Համակարգչային հիմնական ծրագրերից օգտվելու կարողություն։ Հայերենի լավ իմացություն։ Անհրաժեշտ հմտություններ Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։ Ուշադրություն մանրուքների նկատմամբ և խնդիրները ժամանակին նկատելու և արձագանքելու/տեղեկացնելու կարողություն։ Ժամանակի և առաջադրանքների արդյունավետ կառավարում։ Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության հմտություններ։ Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։ Անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։ Ինքնուրույն աշխատելու և միաժամանակ տարբեր ընթացիկ աշխատանքներ համակարգելու կարողություն։ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ Վերջնաժամկետը՝ 2026թ․ hոկտեմբերի 8-ի օրվա ավարտն է։
More jobs at Coaf
Լոգոպեդ
Coaf· Karakert, ArmavirԹվային հաղորդակցության մասնագետ
Coaf· YerevanՍմարթ Ավանի Հյուրերի Սպասարկման ԵՒ Գործառնությունների Մասնագետ/ Smart Campus Guest Services & Operations Specialist
Coaf· Vahagni, LoriDentist (Oral hygiene specialist)/ Ստոմատոլոգ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)
Coaf· Myasnikyan, ArmavirԽոհարարական թիմի անդամներ / Culinary Team Members / Кулинарный персонал
Coaf· Debet, Lori