Jellyfish Yerevan jobs and careers
Armenia
About Jellyfish Yerevan
Ջելիֆի՞շ Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։ Ի՞նչն ենք մենք կարևորում Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար ու անգամ սիրելուն մոտենում պրոֆեսիոնալիզմով։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելլիֆիշը։ Ի՞նչ ենք մենք անում Ջելիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը: Ջելիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին, մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով ու պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով: Ո՞ւմ ենք մենք փնտրում Մեր ընտանիքում միշտ տեղ կգտնվի այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։
- Employees
- 11 to 50
- Headquarters
- Armenia
Jobs at Jellyfish Yerevan
No open positions right now. Explore more companies on TheJobsMap.