About UNION LTD CO
«Յունիոն» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը հիմնադրվել է 1996թ.-ին և արդեն շուրջ երեք տասնամյակ զբաղվում է գազավորված ըմպելիքների, բնական հյութերի և խմելու ջրի արտադրությամբ: Մեր առաքելությունն է կոտրել կարծրատիպերը և փոխել ստատուս քվոն՝ հաճախորդին մատուցելով այնպիսի պրոդուկտ, որը նա իսկապես ցանկանում է, նույնիսկ եթե դեռ չի գիտակցում այդ ցանկությունը։ Մեր տեսլականն է փոխել ըմպելիքների շուկայի ներկայիս պատկերացումները՝ դառնալով այն արտադրողը, որը ձևավորում է նոր պահանջարկ, ընդլայնում շուկաները Հայաստանից դուրս և ստեղծում վստահելի ապրանքանիշ տարածաշրջանում և միջազգային հարթակներում։ «Յունիոն» ընկերության արտադրատեսակներն են՝ «Հայ Կոլա» գազավորված զովացուցիչ ըմպելիքները՝ 20 ավել մրգային համերով, «Զուլալ» և «Ջօօր» բնական աղբյուր խմելու ջրերը, «Տեսլա» գազավորված էներգետիկ ըմպելիքները, ինչպես նաև «Տեսլա կոֆե կոլա»-ն և «Տեսլա տոնիկ»-ը, «Հյութ» բնական հյութերը: Այսօր «Յունիոն» ընկերության ապրանքատեսակները հասանելի են ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև արտահանվում են՝ ԱՊՀ և եվրոպական երկրներ, ԱՄՆ:
- Employees
- 11 to 50
- Headquarters
- Armenia
Jobs at UNION LTD CO
No open positions right now. Explore more companies on TheJobsMap.