IDBank logo

Անհատական մենեջեր։ Պրեմիում բանկային ծառայությունների վարչություն

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված թիմակցի, ով կմիանա Բանկին որպես Անհատական մենեջեր Պրեմիում բանկային ծառայությունների վարչությունում։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն, Ավանդային հաշիվների բացում և սպասարկում, Վարկային գործընթացի իրականացում՝ ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր գործընթացներով, Վճարային քարտերի դիմումների ընդունում և սպասարկում, Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում և սպասարկում, Հաճախորդներին էլ․ համակարգերի տրամադրում և սպասարկում Դրամարկղային գործառնությունների իրականացում Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում, Պարտատոմսերի վաճառքի իրականացում, Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում, Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ՀՀ բանկային օրենսդրության իմացություն Համակարգչային գիտելիքներ – MS Office, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների գերազանց իմացություն Հաղորդակցման և ներկայացման հմտություններ Խաչաձև վաճառքի հմտություններ, Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ « ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .

  • ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.

idbank.am/

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan