Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն ՏԱ մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մշակել տեղեկատվական անվտանգության ճարտարապետությունը, Բիզնես նպատակներին և օրենսդրական պահանջներին համահունչ տեղեկատվական անվտանգության լուծումների ներդրում, Մշակել և թարմացնել տեղեկատվական անվտանգության քաղաքականություններ, ստանդարտներ և այլ ներքին նորմատիվային ակտեր։ Կատարել ռիսկերի գնահատում, բացահայտել խոցելիությունները, գնահատել սպառնալիքների ներգործությունը, Ներկայացնել ռիսկերի նվազեցմանը ուղղված միջոցներ և միջոցառումներ, Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության գնահատում և պահանջների մշակում Գնահատել նոր և զարգացող անվտանգության տեխնոլոգիաները և առաջարկներ ներկայացնել դրանց կիրառման մասով, Մշտապես տեղեկացված լինել տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացումների և առաջընթացի մասին, Մշակել նոր համակարգերի ներկայացվող ՏԱ պահանջներ։ Համագործակցել ՏՏ և բիզնես ստորաբաժանումների հետ՝ դրանց տեղեկատվական անվտանգության կարիքները հասկանալու համար Աջակցել շահագրգիռ կողմերին և կոմունիկացնել տեղեկատվական անվտանգության պահանջների մասին, Մշակել և ապահովել միջադեպերի արձագանքման պլանների կատարումը, Մասնակցել միջադեպերի վերլուծությանը և պատճառների բացահայտմանը, առաջարկել տեղեկատվական անվտանգության միջոցների բարելավում, Ապահովել տեղեկատվական անվտանգության ճարտարապետության և լուծումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը Մասնակցել տեղեկատվական անվտանգությանը առնչվող աուդիտներրի ընդունման նախախատրասրտմանը և արձագքման պատասխանների մշակմանը Մշակել և անցկացնել տեղեկատվական անվտանգության ուսուցման և իրազեկման ծրագրեր, Խթանել տեղեկատվական անվտագության մշակույթի զարգացումը Մշակել և արդի վիճակում պահպանել տեղեկատվական անվտանգության փաստաթղթեր, ներառյալ՝ դիագրամներ, քաղաքականություններ և այլ ՆԻԱ Սահմաված պարբերականությամբ ղեկավարին ներկայացնել տեղեկատվական անվտագուքյան միջոցների արդյունավետության վերաբերյալ հաշվերտվություններ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Մասնագիտական բարձրագույն կրթություն, Տեղեկատվական անվտանգության ոլորտում 1-2 տարվա հաստատված փորձ, Ոլորտի որակավորման հավաստագրերի առկայություն, ինչպիսիք են՝ CISSP, CISM , Ռուսերեն, Անգլերեն լեզուների իմացություն: ՏԱ ստանդարտների իմացություն, Տեղեկատվական անվտանգության ռիսկերի գնահատման և Տեղեկատվական անվտանգության միջադեպերի հետաքննության փորձի առկայություն, Նորմատիվ ակտեր մշակելու, վերանայելու հմտություններ, Հաղորդակցվելու բարձր ունակություն, Թիմային աշխատանքի ունակություն, Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, Անալիտիկ ունակություն, Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan