Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ), Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում, Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում, Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում, Կոմունալ վարձավճարների ընդունում; ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն տնտեսագիտական, Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ, Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office), Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, Թիմային աշխատանքի պատրաստակամություն, Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.
idbank.am/ ։
More jobs at IDBank
DWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanCRM Բիզնես վերլուծաբան
IDBank· Yerevan