Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես ։DWH Developer/ Բիզնես վերլուծաբան: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Տեղեկատվության մշակման ընթացակարգերի մշակում, տվյալների վիտրինների (Data Mart) մշակում, աջակցում և օպտիմալացում ETL/ELT գործընթացների կարգավորում SSIS-ի հիման վրա Համակարգերի աղբյուրների վերլուծություն OLAP լուծումների մշակում և աջակցություն՝ MS SSAS (Tabular և Multidimensional) հենքի վրա Վերլուծական տվյալների պատրաստում՝ ըստ հարցումների (Ad-hoc հարցումներ) Կառավարչական հաշվետվությունների ավտոմատացում բիզնեսի տարբեր ուղղություններով Տվյալների հետ աշխատանքի գործընթացում AI գործիքների և պրակտիկաների ներդրում ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ տեխնիկական SQL-ի լավ իմացություն, ցանկալի է՝ T-SQL Կոդի օպտիմալացման մեթոդների իմացություն Տվյալների բազաների կառուցվածքն ինքնուրույն ուսումնասիրելու և տվյալների ներկայացման ու մշակման համար օպտիմալ կառուցվածքներ ձևավորելու կարողություն Ցանկալի է՝ տվյալների պահոցների և վերլուծական հաշվետվողականության (DWH & BI) համակարգերի նախագծման և մշակման հիմունքների իմացություն OLAP-ի սկզբունքների իմացություն, ցանկալի է՝ OLAP լուծումների կառուցման գործիքներից որևէ մեկի տիրապետում Ցանկալի է՝ ETL գործընթացների մշակման փորձ Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերը կարդալու մակարդակով, Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար Թիմում աշխատելու պատրաստակամություն Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում Մանրուքների նկատմամբ ուշադրություն Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4- ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.
am/
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanCRM Բիզնես վերլուծաբան
IDBank· Yerevan