Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր / առաջատար մենեջեր։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Միջազգային և տեղական ֆինանսավորող/դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ հարաբերությունների հաստատում, վարում և զարգացում, համագործակցության շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստման ու ներկայացման համակարգում։ Թղթակից/գործընկեր բանկերի և միջազգային ֆինանսական կառույցների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների պայմանների շուրջ բանակցությունների վարում։ Փաստաթղթային ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և առևտրի ֆինանսավորման այլ գործառնությունների կազմակերպում և համակարգում, կորպորատիվ հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։ Փաստաթղթային ակրեդիտիվների և բանկային երաշխիքների նախագծերի պատրաստում, ներկայացված փաստաթղթային փաթեթների ստուգում՝ կիրառելի միջազգային միասնական կանոններին համապատասխան։ Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների հաստատում և վարում, այդ թվում՝ հաշիվների բացման, պահպանման և փակման գործընթացների համակարգում։ Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպություններից, թղթակից/գործընկեր բանկերից և միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող հարցումների և հարցաթերթիկների լրացման համակարգում, անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում։ Թղթակից/գործընկեր բանկերից ստացվող և նրանց ուղարկվող հարցումների պատասխանների պատրաստման գործընթացի համակարգում՝ Բանկի համապատասխան ներքին ստորաբաժանումների ներգրավմամբ։ Թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ հաղորդակցություն և անհրաժեշտ պարզաբանումների իրականացում՝ միջազգային փոխանցումներին և միջբանկային հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակում։ Փաստաթղթային գործառնությունների և միջբանկային հարաբերությունների հետ կապված SWIFT հաղորդագրությունների ստեղծում, ստուգում և փոփոխում, ինչպես նաև Բանկի կողմից ուղարկված և ստացված համապատասխան ֆինանսական հաղորդագրությունների դիտարկում։ Մասնակցություն միջազգային բանկային և փաստաթղթային գործառնությունների վերաբերյալ մասնագիտական ուսուցումների կազմակերպմանն ու անցկացմանը։ Մասնակցություն ներքին գործընթացների, ընթացակարգերի և փաստաթղթերի բարելավման աշխատանքներին։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ Լեզուների իմացություն՝ Հայերեն, անգլերեն, ռուսերեն /ցանկալի է նաև այլ լեզուների իմացությունը/ լեզուների ազատ և անկաշկանդ տիրապետում Համակարգչային գիտելիքներ Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն, Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն Առևտրի ֆինանսավորման գործիքների, միջազգային փոխանցումների և միջբանկային հարաբերությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ։ SWIFT համակարգի իմացություն և համապատասխան հաղորդագրությունների հետ աշխատանքի փորձ։ Առևտրի միջազգային պալատի (ICC) համապատասխան կանոնների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։ Բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ։ Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ Ընդհանուր զարգացվածություն Կազմակերպչական հմտություններ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.
am/
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanCRM Բիզնես վերլուծաբան
IDBank· Yerevan