IDBank logo

Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջեր

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Խոշոր հաճախորդների ներգրավում , Խոշոր հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում, Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում, Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում, Ընթացիկ Խոշոր հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում, Խոշոր հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում, Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի, Խոշոր հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին, Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը, Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով: ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ՝ բանկային համակարգում Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն, Բանկային օրենսդրության իմացություն Համակարգչային գիտելիքներ Լեզուների իմացություն Հաղորդակցման հմտություններ Խաչաձև վաճառք ի հմտություններ Ընդհանուր զարգացվածություն Կազմակերպչական հմտություններ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ « ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .

  • ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.

am/

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan