IDBank logo

Կոնտակտային կենտրոնի մասնագետ, ք․ Գյումրի

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի Կոնտակտային կենտրոնի Ֆիզիկական հաճախորդների սպասարկման բաժին Մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից ստացված քարտերի բացման, բլոկավորման, ապաբլոկավորման, քարտերի փակման, վերաթողարկման և տվյալների փոփոխման դիմումների ընդունում, Հեռախոսազանգի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում, Մուտքային-ելքային զանգերի սպասարկում, գրավոր հաղորդակցման միջոցով հաճախորդների սպասարկում, հաճախորդների հետ տեսազանգի իրականացում, տեսազանգի հիման վրա հաճախորդի տվյալների փոփոխության դիմումների ընդունում և տեղեկատվության տրամադրում, Հեռահար հաղորդակցման ուղիներով ստացված հետադարձ զանգերի պատվերների կատարում, Արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով ուղարկված գումարների փոխանցում հաճախորդների հաշիվներին և հաստատում, Բանկի հեռահար ուղիներով հաճախորդների սպասարկում ԿԿ-ի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի գործառույթների շրջանակներում, Բանկի կողմից սահմանված անհատական և թիմային կատարողականների ապահովում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն (կդիտարկվեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները), Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն, Համապատասխան փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն, Համակարգչային գիտելիքներ, Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ, Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ, Ճշտապահություն և պատասխանատվության զգացում, Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն, Կազմակերպչական հմտություններ : ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ « ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .

  • ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.

idbank.am/

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan