IDBank logo
IDBank

37 open roles

Paid Internship for Sales

YerevanPart-timeInternshipPosted Aug 3, 2026

Job description

Դարձրու՛ երազանքդ իրականություն, ս կսի՛ր բանկային կարիերադ՝ որպես վաճառքի մասնագետ , ձեռք բեր բանկային ոլորտի տեսական և գործնական գիտելիքներ՝ հետագայում մեր թիմը համալրելու հեռանկարով, իսկ պրակտիկայի ընթացքում ստացի՛ր կրթաթոշակ: Ծրագրի տևողություն՝ 2 ամիս Ստորաբաժանում Գրաֆիկը՝ Կորպորատիվ տնօրինություն Օրական 4-6 ժամ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ Պրակտիկան ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել տեսական և գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում: IDBank-ի կողմից կազմակերպված նմանատիպ կրթական ծրագրերի , ինչպիսիք են IDream -ը, արդյունքում վերջին տարիների ընթացքում մեր թիմը համալրվել է շուրջ ինը տասնյակ սկսնակ մասնագետներով, ովքեր իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։ ԾՐԱԳԻՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ սկսնակ մասնագետներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել Բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել Բանկում սկսնակ վաճառքի մասնագետների թափուր հաստիքները։ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է` լինել բակալավրի 4-րդ, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ կամ ունենալ բարձրագույն կրթություն ունենալ ցանկություն ու մոտիվացիա կարիերան սկսելու բանկային ոլորտում, ունենալ տրամաբանական մտածողություն, ունենալ հաղորդակցման լավ հմտություններ, վաճառքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, և ամենակարևորը՝ լինել նախաձեռնող, ստեղծագործ ու նորարար գաղափարներով և ոգևորությամբ լի։ Եվ այսպես, եթե մոտիվացված ու նպատակասլաց ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և քեզ տեսնում ես բանկային և թվային ոլորտում, ապա օգտագործի՛ր հնարավորությունդ և միացի՛ր IDBаnk-ի թիմին։ Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել ։ Ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Description copied from IDBank's careers page. Read the full posting before you apply.

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan

See all jobs in Armenia