Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կազմակերպում և համակարգում է միջադեպերի (գործառնական ռիսկի դեպքերի) գրանցման, դասակարգման, վերլուծության և արձագանքման գործընթացը՝ ապահովելով դրանց արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։ Ապահովում է միջադեպերի արմատական պատճառների վերլուծությունը, թերություններ վերացմանը և կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու դրանց կատարման մշտադիտարկումը։ Համակարգում է ոչ ֆինանսական ռիսկերի քանակական և որակական վերլուծությունների, ինչպես նաև սցենարային վերլուծությունների իրականացումը՝ ռիսկերի կանխարգելման ու նվազեցման նպատակով։ Գնահատում է հսկողության մեխանիզմների արդյունավետությունը միջադեպերի վերլուծության արդյունքների հիման վրա և ներկայացնում գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։ Մշակում և մշտադիտարկում է ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ վերլուծելով սահմանված շեմերից շեղումները և ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։ Մասնակցում է ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։ Պատրաստում և ներկայացնում է ռիսկերի ու միջադեպերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության կամ հարակից ոլորտում Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային կամ ֆինտեխ ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ռիսկերի կառավարման ոլորտում.
ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ Թիմում աշխատելու հմտություններ Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.
idbank.am/
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan