Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես CRM Բիզնես վերլուծաբան։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ CRM համակարգի՝ բանկային և արտաքին տարբեր համակարգերի ու ծառայությունների հետ ինտեգրման վերլուծություն։ BPMN Creatio հարթակում CRM բիզնես գործընթացների նախագծում և կառուցում։ Բիզնես գործընթացների նկարագրման փորձ։ Իրականացված նախագծերի թեստավորում։ Ինտեգրատորի համար տեխնիկական առաջադրանքների կազմում՝ ավելի բարդ բիզնես գործընթացների դեպքում։ Օգտատերերի սցենարների մշակում և ձևակերպում։ Համագործակցություն Բանկի գործընկերների՝ համակարգի ինտեգրատորների և վենդորների հետ։ Համակարգի օգտատերերի համար հրահանգների պատրաստում և թարմացում։ Կարգավորված գործընթացների ընդունման-հանձնման փորձարկումների կազմակերպում և իրականացում Բանկի ստորաբաժանումների՝ պատվիրատուների համար։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Ցանկալի է CRM/BPMN համակարգերի (Creatio) ներդրման փորձ Նախագծերի վերլուծաբանի աշխատանքային փորձ՝ արտաքին թեկնածուների համար Նախագծերի կառավարման փորձ Օգտատերերի սցենարների մշակման և ձևակերպման փորձ Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար Թիմում աշխատելու պատրաստակամություն Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։ Մանրուքների նկատմամբ ուշադրություն Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4- ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.
am/
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan