IDBank logo
IDBank

37 open roles

Խորհրդատու, «Աբովյան» մասնաճյուղ

YerevanFull-timePosted Nov 22, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում, Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում, Բանկոմատների և վճարային տերմինալների մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում, Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին, Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում, Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում, Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում, Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն, Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն, Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/, Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ, Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ, Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ, Բանակցելու և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ, Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն, Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն, Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․

Description copied from IDBank's careers page. Read the full posting before you apply.

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan

See all jobs in Armenia