IDBank logo

Քոփիրայթեր

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է ստեղծագործ արարչի, ով իր հերթին փնտրում է մտքերն իրագործելու երազանքի հարթակը։ Ընտրված թեկնածուն կմիանա Մարքեթինգի բաժնին, որպես քոփիրայթեր։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գովազդային արշավների կարգախոսների, նկարագրությունների, տեղեկատվական տեքստերի մշակում և արդեն առկա այլ նյութերի մշակում և/կամ խմբագրում, Սոց․ մեդիայի հրապարակումների տեքստերի մշակում և/կամ խմբագրում, Հաճախորդների, գործընկերների համար նախատեսված հաղորդագրությունների տեքստերի մշակում , Վիդեոհոլովակների սցենարային նկարագրությունների հավաքագրում և/կամ խմբագրում, Գովազդային արշավների կոնցեպտների գեներացում , Գովազդային տեքստերի մշակում ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Նվազագույնը 3 տարվա քոփիրայթերի աշխատանքային փորձ՝ մարքեթինգի կամ հարակից բնագավառում, Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն , MS Office փաթեթին տիրապետելու կարողություն, Ճշտապահություն և պատասխանատվության զգացում, Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում, Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն, Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն, Մանրուքների նկատմամբ ուշադրություն, Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.

-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.

idbank.am/ :

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan