Ֆինանսական մոնիթորինգի ծառայություն։ Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետ
Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ֆինանսական մոնիթորինգի ծառայության Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետի, ով պատասխանատու է լինելու ստորև պարտականությունները կատարելու համար. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բանկի հաճախորդների, նրանց հետ գործարար հարաբերությունների և իրականացվող գործարքների դիտարկում, Հաճախորդների ռիսկերի գնահատում, վերանայում և կառավարում։ Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով վերլուծությունների իրականացում, դրանց արդյունքների փաստաթղթավորում, Գործարքի հաստատում, մերժում, գործարար հարաբերության դադարեցում, կասեցում, գույքի սառեցում, Տնտեսական պատժամիջոցներին առնչվող գործարքների վերաբերյալ ազդակների ուսումնասիրում և դրանց շրջանցման հնարավոր փորձերի կասեցում, Միջազգային կառույցների կողմից սահմանված պատժամիջոցների զարգացումներին հետևում, դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում, Օրենքների և Բանկի ներքին իրավական ակտերի իմացություն, Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն, Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, Համապատասխան որակավորման վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն, OFAC-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Մեծ Բրիտանիայի HMT-ի պատժամիջոցների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն, Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն, Բանկային օրենսդրության իմացություն, Համակարգչային գիտելիքներ, Լեզուների իմացություն, Հաղորդակցման հմտություններ, Վերլուծական հմտություններ, Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն, Ճշտապահություն և պատասխանատվության զգացում, Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում, Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար, Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն, Մանրուքների նկատմամբ ուշադրություն, Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan