Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Տեխնոլոգիաների և թվային ռիսկերի բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ղեկավարում և կազմակերպում է Բաժնի ընթացիկ գործունեությունը՝ ապահովելով առաջադրանքների պլանավորումը, բաշխումը, կատարման հսկողությունը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը Կազմակերպում և համակարգում է Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային ծառայությունների հետ կապված ռիսկերի նույնականացման, գնահատման և մշտադիտարկման գործընթացը։ Ապահովում է տեխնոլոգիական միջադեպերի (խափանումներ, ընդհատումներ) ռիսկային վերլուծությունը, արմատական պատճառների բացահայտումը և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցառումների կատարման մշտադիտարկումը։ Իրականացնում է նոր տեխնոլոգիաների, թվային պրոդուկտների, տեղեկատվական համակարգերի և երրորդ կողմերի (մատակարարների) ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց ներդրումը, ինչպես նաև մասնակցում է ռիսկերի նվազեցման միջոցառումների մշակմանը։ Իրականացնում է թողարկումների (ռելիզների) և փոփոխությունների ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց արտադրական միջավայրում ներդրումը, ինչպես նաև մշտադիտարկում է թողարկումներից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց ռիսկային ազդեցությունը։ Պատասխանատու է Բանկի գործունեության անընդհատության (BCP) և ճգնաժամային կառավարման (DR) գործառույթների համար՝ ապահովելով անընդհատության ու աղետների վերականգնման պլանների մշակումը, արդիականացումը, պարբերական թեստավորումը և ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգումը։ Գնահատում է տեղեկատվական համակարգերում և թվային գործընթացներում ներդրված հսկողության մեխանիզմների արդյունավետությունը և ներկայացնում դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ։ Մասնակցում է տեխնոլոգիական և թվային ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։ Պատրաստում և ներկայացնում է տեխնոլոգիական ու թվային ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև համագործակցում է ՏՏ և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների հետ՝ կազմակերպելով աշխատակիցների իրազեկմանն ուղղված միջոցառումներ։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, ինչպես նաև ՏՏ և թվային ռիսկերի կառավարման միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի իմացություն Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ՏՏ, ՏՏ ճարտարապետության, տեղեկատվական անվտանգության կամ ֆինանսաբանկային ոլորտում, Տեխնոլոգիական/թվային ռիսկերի կառավարման ուղղությամբ և ղեկավար աշխատանքի փորձ Համակարգչային գիտելիքներ և տվյալների վերլուծության գործիքների իմացություն Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.
idbank.am/
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan