IDBank logo

Ոսկերիչ-գնահատող, ք․ Երևան

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

ԱյԴի Բանկը փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականություններն իրականացնելու համար։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների, Գնահատման արդյունքների մասին համապատասխան գնահատման ակտի կազմում, Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ուսումնասիրում, Աշխատանք ժամկետանց հաճախորդների հետ։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթություն, Համապատասխան փորձ ոսկերչության ոլորտում, Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն, Ազնվություն և անաչառություն, Բծախնդրություն, Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է, Հաճախորդ ներգրավելու ունակություն, Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.

-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.

idbank.am/

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan