IDBank logo

Հաճախորդների սպասարկման մասնագետ «Կենտրոն» մասնաճյուղ

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ), Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում, Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում, Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում, Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն, Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ, ՀՀ բանկային օրենսդրության իմացություն, Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office), Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, Վաճառքի հմտություններ, Թիմային աշխատանքի պատրաստակամություն, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.

-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.

idbank.am/ :

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan