Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/ առաջատար՝ որոշակի ժամկետով, ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մանրածախ վարկերի հաստատման պայմանների կատարման հսկողություն, Խոշոր մանրածախ վարկառուների վճարունակության հսկողություն, Ներդրումային, հիփոթեքային և վերանորոգման վարկերի մոնիթորինգ /Վարկառուներին այցելություն (ըստ անհրաժեշտության) տեղում վարկի նպատակային օգտագործումը պարզելու նպատակով/, Վարկային ռիսկի վաղ հայտնաբերման այլ գործառույթներ։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում 1–2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության կամ վարկային մոնիթորինգի ոլորտում Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն Ֆինանսական վերլուծության բազային գիտելիքներ Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Թիմում աշխատելու հմտություններ Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.
am/
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan