Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր
Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կորպորատիվ հաճախորդների ներգրավում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների մասնաճյուղեր/ներկայացուցչություններ, օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ընկերություններ և ֆինանսական կազմակերպություններ Հաճախորդների բիզնես գործունեության, ֆինանսական հոսքերի և գործարքների վերլուծություն, նշված գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության հավաքագրում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ Հաճախորդներին բանկային պրոդուկտների, ծառայությունների և գործընթացների վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրում Կորպորատիվ պրոդուկտների և ծառայությունների, մասնավորապես՝ պասիվների ներգրավմանն ուղղված (ավանդներ, հաշվի դրական մնացորդ, պարտատոմսեր) և կոմիսիոն եկամուտ գեներացնող (SWIFT փոխանցումներ, POS/VPOS, արտարժույթի փոխարկում) պրոդուկտների և ծառայությունների վաճառքի իրականացում, խաչաձև վաճառքի հնարավորությունների բացահայտում Գործող և նոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության/գործնական հարաբերությունների ձևավորում և զարգացում Հաճախորդների պորտֆելի շարունակական սպասարկում, առաջացող հարցերի և խնդիրների օպերատիվ կարգավորում և աջակցության ապահովում՝ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ Հաճախորդների կարիքների վերլուծության հիման վրա անհատական լուծումների մշակում Ստանդարտ պայմաններից շեղված պայմաններով համագործակցելու անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկների ներկայացում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն մասնագիտական կրթություն Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն Բանկային օրենսդրության և կարգավորումների իմացություն Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Excel-ի լավ իմացություն, LSBank ծրագրի և CRM համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն Հաղորդակցման և բանակցային հմտություններ Հաճախորդների ներգրավման և խաչաձև վաճառքի (cross-selling) հմտություններ Նախաձեռնողականություն, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն (multitasking) Մանրուքների նկատմամբ ուշադրություն Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.
am/
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan