Job description
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․ Պարբերաբար իրականացնում է ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների համեմատական վերլուծություն, ուսումնասիրում է Բանկի մրցակցային միջավայրը և բացահայտում Բանկի ուժեղ ու թույլ կողմերը: Պարբերաբար իրականացնում է Բանկի տվյալների բազաներում առկա տվյալների ուսումնասիրություններ և վերլուծություններ` Բանկի գործունեության առանձին ոլորտներով նպատակային ցուցանիշների սահմանման, գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման և այլ նպատակներով։ Պարբերաբար իրականացնում է Բանկի նպատակային ցուցանիշների հաշվարկներ՝ սահմանված նպատակային ցուցանիշների կատարման նկատմամբ պարբերական հսկողության ապահովման և շեղումների բացահայտման նպատակով։ Իրականացնում է մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև Բանկի գործունեության առանձին ցուցանիշների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ։ Պարբերաբար ուսումնասիրում է միջազգային և ՀՀ բանկային համակարգում կիրառվող ինովացիաները, գնահատում է Բանկում ներդրման նպատակահարմարությունը, ձևավորում է համապատասխան առաջարկություններ, կազմում և ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ։ Պարբերաբար գնահատում է մակրոտնտեսական իրավիճակի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի և Բանկի գործունեության վրա, բացահայտում է բանկային համակարգի զարգացման հնարավորությունները ու սպառնալիքները։ Մասնակցում է Բանկի Ռազմավարության մշակման գործընթացներին, իրականացնում անհրաժեշտ վերլուծություններ, գնահատումներ, մշակում է Բանկի Ռազմավարության տեսլականը և Բանկի Ռազմավարությունը։ Կազմում է Բանկի Ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ վերլուծություններ, կազմում այլ հաշվետվություններ կամ իրականացնում այլ հանձնարարականներ։ Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (ցանկալի է ռազմավարության մշակման և բիզնես պլանավորման ոլորտում) Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն Ռեգրեսիոն մոդելներ կազմելու, կանխատեսումներ իրականացնելու մեթոդների տիրապետում Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ Հաշվետվություններ, պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություններ Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն, Մակրոտնտեսագիտության իմացություն Հաշվապահության իմացություն Հաղորդակցման հմտություններ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan