Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Հաճախորդների բազայի կառավարման բաժնի վերլուծաբան ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հաճախորդների բազայի կառուցվածքի, հաճախորդների վարվելակերպի և նրանց պահանջմուքների վերլուծություն համապատասխան չափանիշների և մեխանիզմների հիման վրա Հաճախորդների սեգմենտների բաժանման և ըստ համապատասխան սեգմենտի պահանջարկի պրոդուկտային փաթեթների առաջարկների ներկայացում Պրոդուկտների Upsale և Cross sale մեխանիզմների և չափանիշների շրջանակներում բազայի վերլուծություն և առաջարկների ներկայացում Հաճախորդների կենսացիկլի վերլուծություն և դրա երկարացմանը կամ պահպանմանն ուղղված առաջարկների ներկայացում Հաճախորդների բազայի դինամիկայի ուսումնասիրում, պասիվ հաճախորդների ակտիվացման և նոր հաճախորդների ներգրավման առաջարկների ներկայացում Վճարային քարտերով և վարկային գծերի ակտիվացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ, Բանկում սահմանված ներքին, կարգապահական աշխատանքային ռեժիմի և գործարար էթիկայի կանոնների պահպանում, աշխատողների արտաքին տեսքի և գործարար ոճի վերաբերյալ միասնական ստանդարտների պահպանում, ղեկավարության կողմից իրեն տրված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարում, ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն ֆինանսների, տվյալագիտության կամ հարակից ոլորտներում Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային գործունեության գերազանց տիրապետում ՀՀ բանկային օրենսդրության իմացություն Մարքեթինգի հիմունքների տիրապետում Լեզունների իմացություն - Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն (լավ) SQL, MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel Վերլուծական հմտություններ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն Թիմում աշխատելու հմտություն Համագործակցելու ունակություն Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan