IDBank logo

Զեղծարարությունների ռիսկի կառավարման բաժնի ղեկավար/ Fraud risk manager

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Զեղծարարությունների ռիսկի կառավարման բաժնի ղեկավար/ Fraud risk manager ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատասխանատու է զեղծարարությունների կանխարգելման և մոնիթորինգի համակարգի ներդրման և գործարկման համար՝ ապահովելով մոնիտորինգի կանոնների ու սցենարների մշակումը, , պարբերական վերանայումն ու կատարելագործումը, ինչպես նաև համակարգի ինտեգրումը Բանկի տեղեկատվական համակարգերի հետ։ Կազմակերպել և համակարգել զեղծարարությունների ռիսկերի նույնականացման, գնահատման, դասակարգման և մշտադիտարկման գործընթացը՝ դրանց կանխարգելման ու պատշաճ արձագանքման նպատակով։ Ապահովել զեղծարարության դեպքերի գրանցումը, վերլուծությունը, փաստաթղթավորումը և արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում, ինչպես նաև համակարգել դեպքերի ուսումնասիրության գործընթացը՝ արմատական պատճառների բացահայտման և կանխարգելիք միջոցառումների մշակման նպատակով։ Համակարգում է զեղծարարությունների կանխարգելման և բացահայտման մեխանիզմների (հսկողություններ, մոնիթորինգի կանոններ և սցենարներ) մշակումն ու ներդրումը՝ Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ։ Գնահատել հսկողության մեխանիզմների արդյունավետությունը բացահայտված դեպքերի վերլուծության հիման վրա և ներկայացնել գործընթացների բարելավմանն ու զեղծարարության ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ։ Մասնակցել զեղծարարությունների կանխարգելման ու բացահայտման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանն ու պարբերական վերանայմանը։ Պատրաստել և ներկայացնել զեղծարարության դեպքերի ու ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև աջակցում է իրավապահ մարմինների հետ համագործակցությանը։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, բանկային օրենսդրության և զեղծարարությունների ռիսկերի կառավարման միջազգային լավագույն փորձի իմացություն Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ զեղծարարությունների ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտում (ռիսկերի կառավարում, ներքին աուդիտ, անվտանգություն).

ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն Բանկային գործընթացների, պրոդուկտների և վերահսկողական մեխանիզմների վերլուծության կարողություն։ Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Թիմում աշխատելու հմտություններ Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.

-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.

idbank.am/

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan