7 open roles
Վարչատնտեսական աշխատանքների համակարգող
Job description
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և արդյունքահեն վարչատնտեսական աշխատանքների համակարգողի , ով կհամակարգի կազմակերպության վարչատնտեսական գործառույթները , կապահովի գնումների միասնական համակարգի լիարժեք ներդրումը և կնպաստի գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։ Հիմնական պարտականություններ Վարչատնտեսական աշխատանքների համակարգում Հ ամակարգել ՔՈԱՖ-ի վարչատնտեսական աշխատանքներ ը ՝ ապահովելով կենտրոնների և ստորաբաժանումների անխափան գործունեությունը։ Կազմակերպել և վերահսկել գնումների, մատակարարումների, պահեստների, գույքի, տրանսպորտի, լոգիստիկայի և գրասենյակային սպասարկման աշխատանքները։ Ապահովել թիմերի աշխատանքների արդյունավետ բաշխումը, համագործակցությունն ու սահմանված նպատակների իրականացումը։ Գնումների և մատակարարումների կազմակերպում Համակարգել և ապահովել ՔՈԱՖ-ի ընթացիկ , ծրագրային գնումները ՝ ապահովելով դրանց թափանցիկությունը , որակը և ծախսարդյունավետությունը։ Ապահովել գնումների միասնական, արագ և արդյունավետ համակարգի ներդրման ավարտը, լիարժեք գործարկումն ու շարունակական կատարելագործումը։ Մշակել և բարելավել գնումների քաղաքականությունները, ընթացակարգերը, հաստատման և վերահսկման մեխանիզմները։ Կազմակերպել գնումների պլանավորումը, մատակարարների ընտրությունը, առաջարկների գնահատումը, պայմանագրային բանակցությունները և մատակարարումների վերահսկումը։ Ապահովել գնումների էլեկտրոնային հաշվառումը, գործընթացների պատշաճ փաստաթղթավորումը, ժամկետների պահպանումն ու մատակարարների հետ արդյունավետ համագործակցությունը։ Տրանսպորտ, լոգիստիկա և գույքի կառավարում Կազմակերպել և համակարգել տրանսպորտային պարկի աշխատանքը , աշխատակիցների և շահառուների փոխադրումները, երթուղիների պլանավորումն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ շահագործումը։ Վերահսկել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, անվտանգությունը և շահագործման ծախսերը։ Համակարգել պահեստների աշխատանքը, ապրանքների և գույքի ընդունումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումը՝ ապահովելով համապատասխան վերահսկման համակարգերի կիրառումը։ Կազմակերպել գրասենյակային և վարչական սպասարկումը՝ ապահովելով անհրաժեշտ գույքի, սարքավորումների և օժանդակ ծառայությունների հասանելիությունն ու որակը։ Գործառնական արդյունավետություն և վարչատնտեսական բյուջե Վերլուծել և բարելավել վարչատնտեսական գործընթացները՝ ներդնելով թվայնացման, ավտոմատացման և արդյունավետ վերահսկողության լուծումներ։ Մասնակցել վարչատնտեսական բյուջեի պլանավորմանը, վերահսկել վարչատնտեսական ծախսերը և առաջարկել ռեսուրսների օպտիմալացման լուծումներ։ Գնահատել գործառնական արդյունքներն ու ռիսկերը, մշակել բարելավման առաջարկություններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։ Համագործակցել ֆինանսական և ծրագրային թիմերի հետ ՝ աշխատանքների արդյունավետ պլանավորման և իրականացման նպատակով։ Պահանջվող որակավորում և հմտություններ Բարձրագույն կրթություն՝ կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի կամ հարակից ոլորտներում։ Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ ղեկավար կամ համակարգող պաշտոնում։ Գնումների, մատակարարումների, լոգիստիկայի և վարչատնտեսական գործընթացների կազմակերպման փորձ։ Բյուջետավորման, ծախսերի վերահսկման և ռեսուրսների պլանավորման հմտություններ։ Գործընթացների բարելավման, նոր համակարգերի ներդրման և փոփոխությունների կառավարման կարողություններ։ Թիմ երի համակարգման , պլանավորման , բանակցելու և խնդիրների լուծման զարգացած հմտություններ ։ Վերլուծական մտածողություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքահեն մոտեցում։ MS Office-ի, մասնավորապես Excel-ի և թվային կառավարման գործիքների լավ իմացություն։ Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։ Առավելություն կդիտվի ՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի գնումների ընթացակարգերի իմացությունը և համապատասխան աշխատանքային փորձը։ Միջազգային ֆինանսական կառույցների և դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերով աշխատելու փորձը։ Գնումների էլեկտրոնային համակարգերի ներդրման, ավտոմատացման և գործընթացների վերափոխման փորձը։ Ինչո՞ւ միանալ ՔՈԱՖ-ին Իրական ազդեցություն ․ նպաստել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Մասնագիտական աճ ․ համակարգել բազմագործառույթ թիմեր և զարգացնել կառավարչական կարողությունները։ Նորարարություն․ անմիջական մասնակցություն ունենալ ժամանակակից համակարգերի ներդրման և գործընթացների բարելավման գործում։ Արժեքահեն միջավայր ․ աշխատել համագործակցությունը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը կարևորող թիմում ։ Մենք առաջարկում ենք՝ Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ, Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ, Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը , Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%), Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ, Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ Եթե պատրաստ ես համակարգել բազմաբնույթ գործառույթներ , ներդնել արդյունավետ լուծումներ և նպաստել ՔՈԱՖ-ի կազմակերպական զարգացմանը, ապա միացի՛ր մեր թիմին։ Աշխատանքի վայր՝ Երևան՝ մարզային աշխատանքային այցերով։ Անմիջական ղեկավար՝ Գործառնությունների գծով ղեկավար։ Դիմումների ընդունման վերջնա ժամկետ ՝ նոյեմբերի 20:
Description copied from Coaf's careers page. Read the full posting before you apply.
More jobs at Coaf
Սմարթ Ավանի Հյուրերի Սպասարկման ԵՒ Գործառնությունների Մասնագետ / Smart Campus Guest Services & Operations Specialist
Coaf· Vahagni, LoriԽոհարարական թիմի անդամներ / Culinary Team Members / Кулинарный персонал
Coaf· Debet, LoriՄատուցող / Waiter
Coaf· Debet, LoriՔոաֆ Այցելուների Կենտրոնի Բարիստա / Coaf Visitor Center Barista
Coaf· Vahagni, LoriՎարորդ / Driver
Coaf· Debet, Lori
More jobs in Yerevan
Teach English From Home !
YiYiEnglish· Yerevan, Armenia, RemoteCabin Crew Recruitment Day - Yerevan for Yerevan Base - 11 November 2026
Wizz Air· Yerevan, AMData Coordinator I
ClinChoice· Yerevan, ArmeniaAssociate Specialist, Executive Escalations & Premium Support
ServiceTitan· Yerevan, ArmeniaSenior Software Engineer (GOlang, Engine)
Workato· Yerevan, Armenia