Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ/ SWIFT փոխանցումներ
Job description
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ստուգել և հաստատել մասնաճյուղերից և հեռահար սպասարկման համակարգերից մուտքագրված միջազգային փոխանցումները ԳՕ համակարգում՝ Բանկի ներքին ընթացակարգերի, թղթակից բանկերի, ISO 20022 և այլ կիրառելի միջազգային վճարային ստանդարտների, ինչպես նաև գործող կարգավորող պահանջների համապատասխան։ Մասնակցել ISO 20022, SWIFT և այլ միջազգային վճարային նախագծերի ներդրման և թեստավորման աշխատանքներին: Իրականացնել մերժված, վերադարձված, կասեցված կամ լրացուցիչ ճշտում պահանջող փոխանցումների հետ կապված գործառնական աշխատանքները և ապահովել դրանց ժամանակին կարգավորումը։ Իրականացնել հաճախորդների միջազգային փոխանցումների երթուղավորումը՝ համաձայն Բանկում սահմանված կանոնների և ներքին ընթացակարգերի։ Իրականացնել միջազգային փոխանցումների ընթացքի գործառնական մշտադիտարկում։ Իրականացնել գործառնական հաղորդակցություն թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ միջազգային փոխանցումների շրջանակում առաջացող հարցերի կարգավորման նպատակով։ Մասնակցել միջազգային փոխանցումների գործընթացների վերաբերյալ ներքին ուսուցումների կազմակերպմանը և անցկացմանը։ Ապահովել միջազգային փոխանցումների մշակման ընթացքում սահմանված գործառնական ընթացակարգերի պահպանումը։ Մասնակցել միջազգային փոխանցումների իրականացման գործընթացների վերլուծությանը, պատրաստել համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Բանկային համակարգի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ Ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն SWIFT Alliance համակարգի հետ աշխատանքի փորձառություն, SWIFT MT և ISO 20022 հաղորդագրությունների գերազանց տիրապետում Միջազգային վճարումների գործընթացների և միջազգային վճարային ստանդարտների իմացություն Միջազգային փոխանցումների հետաքննությունների (Investigations) կիրառման փորձ LSBank և այլ բանկային տեղեկատվական համակարգերի հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն Բանկային օրենսդրության իմացություն Հաղորդակցման գերազանց հմտություններ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan