IDBank logo

ՏՏ բիզնես վերլուծաբան

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և բարձր որակավորում ունեցող Բիզնես վերլուծաբանի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը միանալու նպատակով, ով պատասխանատու է լինելու ստորև գործառույթների իրականացնելու համար․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ուսումնասիրում է ՏՏ համակարգերի նկատմամբ բիզնես ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջները, կատարում է վերլուծություն այդ պահանջների իրագործելիության, առկա ծրագրային համակարգերի և լուծումների հետ համահունչ լինելու մասով Կազմում և գործընկեր կազմակերպություններին իրագործման է ներկայացնում տեխնիկական առաջադրանքներ, վարում է դրանց իրագործման հետ կապված ողջ հաղորդակցությունը, ընդունում, թեսթավորում և շահագործման է հանձնում ծրագրային լուծումները Ըստ անհրաժեշտության կարող է կազմել ուղեցույցներ և ձեռնարկներ Աջակցում է համակարգերի ադմինիստրատորներին ծրագրային խնդիրների վերլուծության և իրավիճակային լուծումների մասով Կատարում է բիզնես վերլուծություն և գործավարության վերլուծություն` նպատակներին հասնելու, առկա դժվարությունները գնահատելու և ավելի լավ մոտեցումներ սահմանելու համար Մասնակցում է ստորաբաժանման աշխատանքների պլանավորմանը և կազմակերպմանը Ներկայացնում է ստորաբաժանման աշխատանքի բարելավմանը ուղղված առաջարկներ ՏՏ համակարգերի և Բիզնես գործընթացների ավտոմատացման հնարավորության գնահատում և վերլուծում ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Վերահսկողական հմտությունների առկայություն Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ Փաստաթղթերի գեներացման բազային իմացություն Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր ունակություն՝ ներառյալ տեխնիկական փաստաթղթերի վարման ունակություն ԼՍՈՖԹ-Բանկ համակարգի իմացություն MS Office փաթեթի գերազանց իմացություն Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Ճշտապահություն և պատասխանատվության զգացում Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Վերլուծական հմտություններ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan