Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կոմիսիոն բիզնեսի բաժնի անհատական մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կորպորատիվ հաճախորդների ներգրավում, Կորպորատիվ պրոդուկտների մասով վաճառքների իրականացում, մասնավորապես՝ բիզնես օվերդրաֆտի, ՊՈՍ”/“Վ-ՊՈՍ” վճարային համակարգերի, աշխատավարձային պրոդուկների, թվային ապառիկ և այլն Բանկի այլ պրոդուկտների վաճառքների իրականացում, Կորպորատիվ հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում, Կորպորատիվ հաճախորդների պորտֆելի սպասարկում, խորհրդատվության տրամադրում, գործնական հարաբերությունների ստեղծում և զարգացում։ Հաճախորդներից ֆինանսական տվյալների, իրավաբանական փաթեթի այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում ամփոփում։ Տվյալ հաճախորդի մասով բոլոր պրոդուկտների ստացվելիք եկամտաբերության հաշվարկի իրականացում։ Հաճախորդների համար առավել/նվազ բարենպաստ՝ արտոնյալ պայմանների հաստատման գործընթացի իրականացում (նոր սակագին, և այլն), Համաձայն ներքին իրավական ակտերի, իր իրավասությունների շրջանակներում, ՀՀ պետ ռեգիստրից, Վարկային բյուրոյից և այլ իրավասու մարմիններից հարցումների իրականացում ։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն մասնագիտական կրթություն Նվազագույնը 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն Բանկային օրենսդրության իմացություն Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն Հաղորդակցման հմտություններ Խաչաձև վաճառքի հմտություններ Վերլուծական հմտություններ Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.
idbank.am/ ։
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan