Globbing

Ծանրոցների մշակման հատուկ մասնագետ

Globbing

Yerevan, Yerevan, ArmeniaFull timePosted Jul 24, 2026

Job description

Գլոբբինգը փնտրում է Ծանրոցների մշակման հատուկ մասնագետի, ով միանալու է մեր արագ աճող թիմին։ Պարտականություններ Կազմակերպել և իրականացնել ծանրոցների նույնականացման, գրանցման և մշակման ամբողջ գործընթացը՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում իրականացնել ծանրոցների վերափաթեթավորում՝ ապահովելով դրանց անվտանգ պահեստավորումն ու հետագա մշակումը։ Կազմել, ձևակերպել և ներկայացնել համապատասխան հայտեր՝ հետագա գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։ Ապահովել արդյունավետ համագործակցություն պահեստի և ընկերության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատանքային գործընթացների ժամանակին և անխափան իրականացման համար։ Պարբերաբար վերլուծել ընթացիկ գործընթացները և ներկայացնել բարելավման առաջարկներ։ Մասնակցել ներքին վերապատրաստումներին և շարունակաբար զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Իր իրավասությունների շրջանակում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականներն ու առաջադրանքները։ Requirements Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։ Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն։ Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։ Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն։ Աշխատանքային օրեր և ժամեր Աշխատանքային օրեր՝ հնգօրյա, Աշխատաժամեր՝ 9։30-18։30