Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում, Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում, Բանկոմատների և վճարային տերմինալների մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում, Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին, Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում, Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում, Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում, Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն, Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն, Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/, Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ, Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ, Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ, Բանակցելու և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ, Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն, Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն, Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.
idbank.am/ :
More jobs at IDBank
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanՖինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan