IDBank logo

Կորպորատիվ դիջիթալ ծառայությունների պրոդուկտ մենեջեր

IDBank

YerevanFull-timePosted Oct 6, 2026

Job description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկին որպես Կորպորատիվ դիջիթալ ծառայությունների պրոդուկտ մենեջեր: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կորպորատիվ հաճախորդների հեռահար սպասարկման հարթակների Ինտերնետ բանկինգ/մոբայլ բանկինգ, ֆունկցիոնալի բարելավմանը, նոր ֆունկցիոնալի ներդրմանն ուղղված նախագծերի նախաձեռնում, համակարգում և ներդրում։ Նոր պրոդուկտների ներդրման առաջարկների ներկայացում, պրոդուկտի ներդրում՝ համաձայն Բանկում գործող ընթացակարգերի պահանջների։ Իրականացնել իրեն կցված պրոդուկների մասով․ շուկայում առաջարկի և պահանջարկի ուսումնասիրություն, որի հիման վրա լրամշակման և փոփոխությունների իրականացման անհրաժեշտության հիմնավորում, առաջարկների ներկայացում և իրագործում, վաճառքի խթանման ուղղված առաջարկների ներկայացում, իրագործում, վաճառքի, ձևակերպման և հետսպասարկման գործընթացների մշակմանը մասնակցություն՝ ներքին ակտերի, կարգերի, ընթացակարգերի տեսքով, տեղեկատվության տրամադրում/փոխանակում (հարցումներ, նամակներ այլ ներքին և արտաքին գրություններ), ներդրված պրոդուկտների վաճառքի ծավալների ուսումնասիրություն և հաշվետվությունների պատրաստում ըստ անհրաժեշտության, բանկի կողմից հրապարակվող նյութերում պրոդուկտների/ծառայությունների սակագների և պայմանների համապատասխանության ապահովում, մարքեթինգային միջոցառումների/արշավների իրականացմանը մասնակցություն (տեղեկատվության տրամադրում, հետագա համագործակցում և այլ անհրաժեշտ գործողություններ), վերոնշյալ կետերով սահմանված գործընթացների իրագործման համար ակտիվ համագործակցում Բանկի բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների հետ։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն Բանկային օրենսդրության իմացություն Նախագծերի կառավարման մեթոդների, միջազգային կանոնների, ֆինանսների և մարքեթինգի լավ իմացություն Լեզուների իմացություն՝ մասնավորապես ռուսերենով հաղորդակցման լավ ունակություն, Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel և PowerPoint, Հաղորդակցման հմտություններ Ճշտապահություն և պատասխանատվության զգացում Գաղտնապահություն Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն Առաջնային և երկրորդական հանձնարարությունները տարբերակելու կարողություն Ճկունություն, աշխատասիրություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.

-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.

idbank.am/ :

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan