Տեղեկատուի և գրանցման համակարգող | Դիլիջան

DilijanPart-timePosted Sep 18, 2026

Job description

Բաժնի մասին Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։ Հաստիքի մասին Տեղեկատուի և գրանցման համակարգողը պատասխանատու է ուսանողների տվյալների գրանցման և պայմանագրային գործընթացների համակարգման, տվյալների բազայի ճշգրիտ և ամբողջական վարման, ինչպես նաև ուսանողներին և նրանց ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Այս դերում կարևոր են գերազանց հաղորդակցման հմտությունները, մանրուքների նկատմամբ ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցությունը։ Գործառույթներ Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում Համակարգել ուսանողների պայմանագրային գործընթացները՝ ներառյալ պայմանագրերի կնքումը, փոփոխությունները, երկարաձգումը և դադարեցումը Ապահովել, որ գրանցման գործընթացներն իրականացվեն հաստատված չափանիշներին, ընթացակարգերին և ներքին կանոնակարգերին համապատասխան Պահպանել, թարմացնել և ապահովել ուսանողների տվյալների բազայի ճշգրտությունն ու ամբողջականությունը Աջակցել միջոցառումների կազմակերպմանը Պատրաստել և անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ, առաջարկություններ և անհրաժեշտ մեկնաբանություններ Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ Բարձրագույն կրթական հաստատության ուսանող կամ շրջանավարտ Գերազանց հաղորդակցման հմտություններ Խնդիրներին արագ ու կառուցողական լուծումներ տալու կարողություն Թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և պատասխանատու մոտեցում Տվյալների մուտքագրման և տվյալների բազաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն Կրթության ոլորտում կամ դեռահասների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն G-Suite (Docs, Sheets, Gmail) կամ MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook) իմացություն Արտոնություններ Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին 5 լրացուցիչ արձակուրդային օրեր Ծննդյան օրվա արձակուրդ Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։

Description copied from Tumo Center for Creative Technologies's careers page. Read the full posting before you apply.

More jobs at Tumo Center for Creative Technologies

See all openings at Tumo Center for Creative Technologies