45 open roles
Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ
Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սպասարկման որակի ապահովման նպատակով բանկի՝ հաճախորդ սպասարկող աշխատակիցնեորի սպասարկման մշտադիտարկում, սպասարկման ստանդարտների մշակում և զարգացում, Բանկի մասնաճյուղերի, զանգերի կենտրոնի, թվային հարթակի սպասարկմամբ զբաղվող աշխատակիցների հետ կոմունիկացիայի պահպանում՝ աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրների և խոչընդոտների, հաճախորդների կարիքների բացահայտման նպատակով, Մասնաճյուղային ցանցի կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման որակի դիտարկում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) և գնահատում բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան, Զանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում) և բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան գնահատում, Պրեմիում բանկային ծառայությունների վարչության և կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման դիտարկում և գնահատում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) բանկի կողմից սահմանաված ստանդարտների համապատասխան, Թվային հարթակների միջոցով (IDram և IDBank հավելված, Idbanking հարթակ, բանկի կայք և այլն) մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում, Աշխատակիցների և հաճախորդների կողմից ստացված առաջարկությունների/ բողոքների ուսումնասիրություն, դրանց հիման վրա գործընթացների բարելավում, Հաճախորդների հետ հեռախոսազանգի միջոցով հետադարձ կապի ապահովում, վերջիններիս մոտ սպասարկման որակի հետ կապված խնդիրների վերհանում, լուծման հնարավոր տարբերակների առաջարկում, Կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով առաջարկների կազմում, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում և ներկայացում, Սպասարկման հիմնական ցուցանիշների մշտական դիտարկում, հաշվետվությունների կազմում, տվյալների վերլուծություն, Սպասարկման որակի բարելավման առաջարկների և իրականացված գործողությունների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում, Անմիջական կամ վերադաս ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանողներ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդհանուր իմացություն Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուներով անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտություն Հաղորդակցման և ներկայացման հմտություններ Կազմակերպչական հմտություններ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.
am/
Description copied from IDBank's careers page. Read the full posting before you apply.
More jobs at IDBank
Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanDWH Developer/ Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanCRM Բիզնես վերլուծաբան
IDBank· YerevanՀաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· Yerevan
More jobs in Yerevan
Mid React Native Game Developer
Double Coconut - Mobile and Web Game Development· Yerevan, Yerevan Full TimeNational Director
World Vision Latinoamérica y Caribe· Yerevan, ArmeniaShift Manager
Digitain· YerevanSenior Manager, Software Engineering
ServiceTitan· Yerevan, ArmeniaSales Development Representative
Softengine· Yerevan, Armenia