40 open roles
Հաճախորդների մենեջեր, Արմավիր մասնաճյուղ
Job description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում, Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում, Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում, Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում, ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն, Վարկավորման ոլորտում նվազագայունը 1 տարվա աշխատանքային փորձ, Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office), Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, Վաճառքի հմտություններ, Թիմային աշխատանքի պատրաստակամություն, Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն: Սթրեսակայունություն Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.
-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.
idbank.am/ :
Description copied from IDBank's careers page. Read the full posting before you apply.
More jobs at IDBank
Ցանցային վաճառքի բաժնի մենեջեր ք․ Երևան
IDBank· YerevanSOC վերլուծաբան (հերթափոխային գրաֆիկով)
IDBank· YerevanՍպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ
IDBank· YerevanՀաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
IDBank· YerevanCRM Բիզնես վերլուծաբան
IDBank· Yerevan
More jobs in Yerevan
Senior UI/UX Designer
Digitain· YerevanAssociate Banker
European Bank for Reconstruction and Development· Yerevan, AMCabin Crew Recruitment Day - Yerevan for Yerevan Base - 5 November 2026
Wizz Air· Yerevan, AMSenior Java Software Engineer
Webb Fontaine· Yerevan, Europe, ArmeniaScientist/Senior Scientist, QPPV Office
ClinChoice· Yerevan, Armenia