IDBank logo
IDBank

40 open roles

SOC վերլուծաբան (հերթափոխային գրաֆիկով)

YerevanFull-timePosted Oct 25, 2026

Job description

ԱյԴիԲանկը փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով ցանկանում է իր կարիերան շարունակել բանկային ոլորտում որպես SOC վերլուծաբան։ Աշխատանքային պարտականություններ` Անվտանգության իրադարձությունների շարունակական մշտադիտարկում՝ չարտոնված կամ վնասակար գործունեության ժամանակին հայտնաբերման նպատակով։ Ներքին միջավայրերում (SIEM/EDR/IPS/IDS/Firewall) և այլ համակարգերում գեներացված ցանցային և ՕՀ-ահազանգերի սկզբնական տրիաժ և վերլուծություն՝ կրիտիկականության որակավորման համար։ Ցանցային տրաֆիկի անոմալիաների վերլուծություն՝ մետատվյալների (metadata) հիման վրա հնարավոր հետախուզման (footprinting), կողմնակի տեղաշարժի (lateral movement) բացահայտման համար։ Տվյալների խորացված կորելյացիա տարասեռ (heterogeneous) աղբյուրների միջև՝ հարձակման ամբողջական շղթայի (end-to-end attack chain) վերականգնման և քարտեզագրման համար (օր.

՝ MITRE ATT&CK)։ Համագործակցություն պաշտպանական և Red Team թիմերի հետ՝ անվտանգության թեստավորման, խոցելիությունների բացահայտման, վերլուծության և վերացման ուղղությամբ։ Կառուցվածքային տեխնիկական և ոչ-տեխնիկական հաշվետվությունների պատրաստում՝ ինչպես գործադիր ղեկավարության, այնպես էլ գործառնական թիմերի համար։ Հայտնաբերման կանոնների (detection rules) մշակում, ճշգրտում և բացառությունների կառավարում՝ ահազանգերի հոգնածությունը (alert fatigue) նվազեցնելու նպատակով։ Միջադեպերի և տրիաժի արդյունքների ամբողջական փաստաթղթավորում միջադեպերի կառավարման համակարգում (ticketing) և կրիտիկական դեպքերի ժամանակին էսկալացիա։ Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ` Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների կամ կառավարման տեղեկատվական համակարգերի (IT / Computer Science / MIS) ոլորտում։ Firewall-ների, Proxy-ների, SIEM-ի, հակավիրուսային համակարգերի և IDPS-ի աշխատանքի սկզբունքների իմացություն։ Ցանցային հիմնական արձանագրությունների իմացություն՝ TCP/IP, DHCP, DNS և Active Directory։ Անգլերենի վարժ իմացություն (տեխնիկական փաստաթղթերի ընթերցում և հաշվետվությունների կազմում)։ MITRE ATT&CK շրջանակի և կիբերսպառնալիքների հետախուզության (CTI) գործնական իմացություն.

սկրիպտավորման հմտություններ (Power. Shell, Python) և լոգերի հարցումների լեզուների (KQL, SPL) տիրապետում. ոլորտային հավաստագրեր (օր.՝ Security+, BTL1, GCIA, GCIH) և SOC/IR ոլորտի փորձ։

Description copied from IDBank's careers page. Read the full posting before you apply.

More jobs at IDBank

See all openings at IDBank

More jobs in Yerevan

See all jobs in Armenia